Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

դ

Թուրքիան մինչև ամառ կապահովի Իրաքի հետ իր սահմանի լիարժեք անվտանգությունը, որտեղ պարբերաբար գործողություններ են ընթանում ահաբեկչական PKK-ի զինյալների դեմ։ Այդ մասին հայտարարել է Թայիփ Էրդողանը․

«Մեր հողերում PKK անջատողական կազմակերպության ներկայությունն ավարտվել է։ Այս տարվա ամռանը մենք կապահովենք Իրաքի հետ մեր սահմանի լիարժեք անվտանգությունը։ Քանի դեռ մենք ենք իշխանության ղեկին, ոչ ոքին չի հաջողվի վերադարձնել նախկին վատ օրերը։ Ոչ ոք չի կարող շահարկել Թուրքիան՝ օգտագործելով ահաբեկչական կազմակերպություններ», - ասել է նա՝ նկատի ունենալով Վաշինգտոնի աջակցությունը PKK-ին։

--00—ՍՊ