Հայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

61504617fc6ed88a0fa692227f67982e-750x375

ՀՖՖ-ն և ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը հայտարարում են փախստական կարգավիճակ ունեցող սիրողական ֆուտբոլիստների թիմի ձևավորման մեկնարկի մասին, որը հոկտեմբերին մասնակցելու է Unity Euro Cup 2024 միջազգային մրցաշարին։ Վերջինս UEFA-ի ու UNHCR-ի համատեղ նախաձեռնությունն է, որը նպատակ ունի օգնելու փախստականների ինտեգրմանը։

Թիմում կարող են խաղալ թե՛ տղաները, թե՛ աղջիկները։ Հայտեր կարող է ներկայացնել յուրաքանչյուր ոք, ով բավարարում է հետևյալ պայմաններին՝

— 18-40 տարեկան է.

— զբաղվել է ֆուտբոլով.

— ունի փախստականի կարգավիճակ ու դա հաստատող փաստաթուղթ.

— ունի մշտական բնակություն Հայաստանի Հանրապետությունում.

— ունի ճամփորդական փաստաթուղթ.

— պատրաստ է շաբաթական երկու օր հատկացնել երկուական ժամ՝ ֆուտբոլային պարապմունքների մասնակցելու համար.

— պատրաստ է ս. թ. հոկտեմբերին երեք օրով մեկնել Շվեյցարիա։

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ՝ ապրիլի 10, 2024 թ.։

Մանրամասները՝ ՀՖՖ պաշտոնական կայքում:

--00—ՅՄ