Շատ ուրախ եմ, որ նորամուտս նշեցի ազգային հավաքականում․ Տիգրան Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Screenshot_4

«Բալթիկայի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականում իր նորամուտի մասին։ Ֆուտբոլիստը մասնակցել է Չեխիայի հետ (1:2) ընկերական խաղին։

«Աննկարագրելի հույզեր են։ Շատ ուրախ եմ, որ նորամուտս նշեցի ազգային հավաքականում։ Յուրաքանչյուր հայ ֆուտբոլիստի համար պատիվ է խաղալ իր երկրի ազգային հավաքականում։ Շնորհակալություն մարզչական շտաբին վստահության և միջազգային ասպարեզում իմ նորամուտը նշելու հնարավորության համար։ Հենց որ փոխեցի քաղաքացիությունս, իմ հիմնական նպատակը ազգային թիմում հայտնվել էր։ Մեկ փուլ արդեն անցել է․ նորամուտս նշել եմ։ Սա դեռ սկիզբն է, ես ցանկանում եմ շարունակել և օգնել թիմին։ Ամեն ինչ կանեմ, որպեսզի թիմը հասնի մեծ հաղթանակների»,- Ավանեսյանի խոսքն է մեջբերել Metaratings.ru-ն։

23-ամյա ֆուտբոլիստը 2023 թվականի հուլիսից հանդես է գալիս «Բալթիկայի» կազմում։

--00—ՅՄ