Իսրայելի ԱԳՆ-ն շնորհավորել է Թուրքիայի ընդդիմադիր թեկնածուներին ընտրություններում հաղթելու առթիվ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

իս.

Մարտի 31-ին Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ավարտից հետո մեկնարկած և դեռևս անավարտ հաշվարկների հիման վրա Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Թուրքիայի ընդդիմությանը շնորհավորել է հաղթանակի առթիվ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Կացը, շնորհավորելով Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Էքրեմ Իմամօղլուին և Անկարայի քաղաքապետի թեկնածու Մանսուր Յավաշին, ասել է.

«Սա նախագահ Էրդողանին ուղղված ակնհայտ ուղերձ է: Իսրայելի վրա հարձակումն արդեն չի աշխատում, նա պետք է նոր բաներ գտնի»:

Թուրքական մամուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված Կացի խոսքերը որակվել են սկանդալային:

--00—ԼՀ