Բայրամովը Չավուշօղլուի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

ը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Մևլութ Չավուշօղլուի հետ։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին «X» հարթակի իր էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։

«Այսօր արդյունավետ հանդիպում ունեցանք ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության ղեկավար, եղբորս՝ Մևլութ Չավուշօղլուի հետ:

Մտքեր փոխանակվեցին դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, բազմակողմ համագործակցության և հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ»,- գրել է Ջեյհուն Բայրամովը։

--00—ԼՀ