Հայերը պետք է կարողանան խաղաղ ապրել Իսրայելում. Պետել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

1

Հայերը պետք է կարողանան խաղաղ ապրել Իսրայելում։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելը՝ մեկնաբանելով Կովերի պարտեզի շուրջ իրադարձությունները, ինչպես նաև հոգևորականների վրա հարձակումը։

«Երուսաղեմի հայերը պարբերաբար ենթարկվում են ծայրահեղականների հարձակումներին, և այժմ նրանք դուրս են մղվում Իսրայելի ոստիկանության կողմից»,- գրել է նա։

--00—ՅՄ