ՀՀ-ում էապես աճել է մեկ շնչի հաշվով պարտքի տեսակարար բեռը. 400 դոլարով աճել է յուրաքանչյուրիս պարտքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

ս

 

Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն, տնտեսագետ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Պարզվում է, որ թմբկահարվող 8,7% տնտեսական աճի հետ մեկտեղ 2023թ. Հայաստանում էապես աճել է մեկ շնչի հաշվով պարտքի տեսակարար բեռը: Մասնավորապես, 3600 ԱՄՆ դոլարից այն հասել է 4000 դոլարի:

Պարզ ասած՝ 400 դոլարով աճել է յուրաքանչյուրիս պարտքը:

Խնդիրը, թերևս, նրանում է, որ Հայաստանում շարունակվում է «երրորդ աշխարհի» երկրի տնտեսական քաղաքականություն իրականացվել՝ խարսխված առավելապես առևտի ու ծառայությունների վրա՝ առանց հեռահար ռազմավարական նպատակների, առանց արդյունաբերական հզորությունների ստեղծման ու շուկայի ընդլայնման հեռանկարի (սրա պատճառով է, ի դեպ, որ վերջին տարիներին Հայաստանում կոնվենցիոնալ՝ մեծ էներգետիկան փորձում են փոխարինել փոքրով):

Այսպես, 2023 թ. Հայաստանի ՀՆԱ-ի կառուցվածքում ամենամեծ աճն արձանագրել է մեծածախ ու մանրածախ առևտուրը:

Ընդ որում, բացասական դինամիկա է դրսևորովել հանքագործական արդյունաբերություն ու բացահանքերի շահագործման, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտներում:

Այսպիսի«առնեմ-ծախեմ» մոդելի գերակայության պայմաններում լիովին տրամաբանական է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում չի իրականացվել որևէ լուրջ ներդրումային ծրագիր, կյանքի չի կոչվել որևէ էական ենթակառուցվածքային նախագիծ:

Գնալով ավելի ու ավելի համեստ հավելյալ արժեք ստեղծող հայաստանյան տնտեսության համար միակ այլընտրանքը պարտքի ավելացումն է՝ իրենից բխող բոլոր անվտանգային ու սոցիալական ռիսկերով»:

--00—ՍՊ