Ապօրինի ծագմամբ 210 գույք ունեցող Գագիկ Խաչատրյանը կենտրոնում բացում է Երևանի լավագույն հյուրանոցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 14, 24News

մե

Ապօրինի ծագմամբ 210 գույք ունեցող Գագիկ Խաչատրյանը Երևանի կենտրոնում բացում է Երևանի լավագույն հյուրանոցը։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Ապօրինի ծագմամբ 210 գույք ունեցող Գագիկ Խաչատրյանը Երևանի կենտրոնում բացում է Երևանի լավագույն հյուրանոցը։

Սա կոռուպցիայի դեմ պայքարի դասագրքային օրինակ է, որը պետք է դասավանդել ակադեմիական քաղաքում»,- գրել է նա։

Նշենք, որ «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող Courtyard by Marriott Yerevan-ը 2024 թվականի ապրիլի 6-ին բացվել է Տերյան 5 հասցեում:

Բացմանը ներկա են եղել DACH-ի և Արևելյան Եվրոպայի Marriott International-ի փոխնախագահ Պանկաջ Բիրլան և «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:

 --00—ԼՀ