Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել ու վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

«Բաքուն ոչինչ չի արել հայերին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու համար»։ Այս մասին այսօր Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ներկայացուցիչը Եղիշե Կիրակոսյանը։

 «Ադրբեջանը ոչինչ չի արել, որպեսզի, ինչպես նշված է 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման մեջ,ապահովի, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքած և վերադառնալ ցանկացող անձինք կարողանան դա անել անվտանգ և անարգել կերպով»,- ասաց ՀՀ ներկայացուցիչը։ 

Կիրակոսյանը նշեց, որ Ադրբեջանն ամեն բան անում է, որ ոչնչանի հայերի ներկայության բոլոր հետքերը։

« Տարիներ շարունակ սպառնալով՝ Ադրբեջանը իրականացրեց տարածաշրջանի էթնիկ զտումը և այժմ համակարգված կերպով ջնջում է հայերի ներկայության բոլոր հետքերը, ներառյալ հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը»․- Հաագայում լսումների ժամանակ հայտարարեց Կիրակոսյանը։

ԿԻրակոսյանը նշեց, որ Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել ու վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ