ՄԻՊ ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՁՊՎ-ում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Screenshot_8

Լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում տարածվել է տեղեկություն առ այն, որ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով։

--00—ՅՄ