Բաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

ֆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիո Տաֆֆուրիին՝ երկրում դիվանագիտական գործունեության ավարտի կապակցությամբ: Հայտնում են այդ երկրի ԱԳՆ-ից։ 

«Բայրամովը խոսել է հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի և իրողությունների, «ազատագրված տարածքներում» իրականացվող վերականգնողական և շինարարական աշխատանքների, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, և շնորհակալություն է հայտնել իտալական կողմին՝ բարդ ժամանակաշրջանում նրա արդարացի դիրքորոշման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ից նշում են, թե «մի շարք գործոններ կան, որ միակողմանի և կողմնակալ մոտեցում ունեն՝ վտանգելով տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցառումները»՝ ընդգծելով, թե պետք է օրինակ վերցնել այդ հարցում Իտալիայի դիրքորոշումից:

--00—ՍՊ