Ֆանարջյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

ff

 

Ապրիլի 19-ին, ժամը 16։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող հարևան երկու տան տանիքներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։03-ին, մարվել՝ 17։14-ին։ Այրվել են տներից մեկի տանիքը (մոտ 160 քմ) և մյուս տան տանիքի (134 քմ) մոտ 70 քմ հատվածը: