Միհրան Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 24, 24News

Միհրան

ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել: «Руна» պարբերականին տված հարցազրույցում Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին հայտնել է, որ միջնորդությունն արդեն պաշտոնապես տրվել է։

«Պատշաճ կերպով ձևակերպվել է: Որոշումը կայացնում է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից հանձնաժողովը: Իմ կարծիքով` դրա համար հիմքեր կան. Միհրան Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով»,- ասել է փաստաբան Միխայիլ Յամչիտսկին:

ՌԴ դատարանի որոշել է Ռուսաստանում Միհրան Պողոսյանին կալանավորվել 40 օրով։  Քննարկվում է ԴԱՀԿ նախկին պետին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել Միհրան Պողոսյանը: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ ներքին գործերի նախարարության աշխատակիցների սերտ համագործակցության շնորհիվ Միհրան Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: