Համաշխարհային Բանկը պետք է ՀՀ ԱԻՆ քննարկմանը ներկայացնի նոր ծրագիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

1

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» վեցերորդ համաժողովի շրջանակներում շարունակում է միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների շարքը:

Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է ԱՌԿ և քաղաքային հարցերով Համաշխարհային բանկի տնօրեն Սամեհ Վահբայի հետ, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ 

ԱԻ նախարարը, ողջունելով հյուրին, գոհունակություն  է հայտնել կառույցի հետ երկարատև և արդյունավետ համագործակցության համար և նշել, որ վերջերս է հանդիպել ՀՀ-ում համաշխարհային բանկի ներկայացուցչության հետ։

Սամեհ Վահբան, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝  նշել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը լավ հիմքերի վրա է դրված, որն արդյունավետ աշխատանքի լավ գրավական է:

Նախարար Ցոլակյանն անդրադարձ է կատարել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ ձեռք բերված պայմանավորվածությանը, համաձայն որի,  ՀԲ-ն պետք է ՀՀ ԱԻՆ քննարկմանը ներկայացնի նոր ծրագիր, որտեղ ներառված կլինեն այն կարիքները, որոնց շրջանակներում ՀԲ-ն կկարողանա աջակցություն ցուցաբերել կառույցին։

Սամեհ Վահբան խոստացել է հետևողական լինել, որպեսզի ծրագիրը ներկայացվի ԱԻՆ-ին և նախարարությունը հնարավորություն ունենա  ներկայացնել իր դիտողություններն ու առաջարկությունները:

Հանդիպման ավարտին կողմերն իրենց  գոհունակությունն են հայտնել կառուցողական երկխոսության կապակցությամբ՝ հուսալով, որ այն կկրի շարունակական բնույթ։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս