Ինչ եկել եմ՝ «Ավակով, Ավակով, Ավակով»․ Սաակաշվիլին՝ Ավակովի հետ հարաբերությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 12, 24News

Ինչ եկել եմ՝ «Ավակով, Ավակով, Ավակով»

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինական «Ռադիո ՆՎ»-ին տված հարցազրույցում խոսել է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հետ հարաբերությունների մասին:

Սաակաշվիլին նշել է, որ ինչ վերադարձել է Ուկրաինա, նրան մշտապես հարցնում են 2015 թվականին Արսեն Ավակովի հետ տեղի ունեցած միջադեպի մասին: Հիշեցնենք որ 2015 թվականին Ազգային խորհրդի նիստի ժամանակ վիճաբանություն էր տեղի ունեցել Սաակաշվիլիի ու Ավակովի միջև, որի ժամանակ Ավակովն իրեն վիրավորելու համար բաժակով լի ջուրը շփել էր Սաակաշվիլիի դեմքին:

«Ինչ եկել եմ՝ «Ավակով, Ավակով, Ավակով»… Ներեցեք, բայց ես ոչ թե Ավակով ազգանունով անձի հետ խնդիր ունեմ, այլ նրանց ամբողջ համակարգի: Եվ սխալ է ասելը, թե նա բան ասաց, հայը վրացու վրա գոռաց: Շատերն են այդպես ասում, սակայն դա ճիշտ չէ»,- ասել է Վրաստանի նախկին նախագահը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս