Նոր մարմին՝ ՀՔԾ-ի փոխարեն. Սասուն Խաչատրյանը հրաժե՞շտ կտա իր պաշտոնին. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Սասուն

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգը շարունակում է քննարկել ՀՀ հատուկ քննչական ծառայության հնարավոր լուծարման տարբերակները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՔԾ-ն վերաձևավորվելու է, փակվելու են կոռուպցիոն հարցերով զբաղվող բոլոր մարմինները՝ վարչությունները, և դրանք հավաքվելու են մի տեղում և մի կառույցում, որն էլ կլինի ապագա ՀՔԾ-ն:

Այսինքն՝ այսօրվա ՀՔԾ-ն կփակվի, և միայն Ազգային անվտանգության ծառայությունն է ունենալու կոռուպցիոն հարցերով զբաղվող քննչական բաժին:

Իրավապահ համակարգում նաև լուրեր են պտտվում այն մասին, որ չի բացառվում վերոնշյալ մարմինը ստեղծելուց հետո ներկայիս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին և չդառնա նոր մարմնի ղեկավարը:

ՀՔԾ-ի լուծարումն ու նոր մարմնի ստեղծումը ուշագրավ են այնքանով, որ ՀՔԾ-ն եվրոպական որոշ պարտավորությունների շրջանակներում է մեր երկրում ձևավորվել՝ ունենալով 3 կարևոր գործառույթ, բացի այդ, անհասկանալի է, թե ինչպես են դասակարգվելու կոռուպցիոն գործերը, որոնք պիտի քննվեն նոր մարմնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս