Էրեբունու քրեական հետախույզները բացահայտեցին Տիգրան Մեծի պողոտայում կատարված կողոպուտը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Հասարակություն

Հունիսի 16-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 16.45-ին, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 51 շենքի կանգառի մոտ անհայտ անձը իր պարանոցից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթան և դիմել փախուստի՝ պատճառելով 100.000 դրամի վնաս:

Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ կողոպուտը կատարել է Կոմիտասի պողոտայի բնակիչ, 30-ամյա մի երիտասարդ, որը ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 18-ին, ժամը 19.10-ին, ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին:

Նույն օրը երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին ճանաչման:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news