Unibank

Unibank Mobile

Հրաման է՝ կրակել բոլորի վրա անխտիր․ Քլոյանը մանրամասներ է ներկայացնում մարտի 1-ից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Վերաքննիչ քրեական դատարանում Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննության ընթացքում ելույթով հանդես եկավ Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։ Նա պնդեց, որ Մարտի 1-ին սադրիչներ են գործի դրվել․ «9:10 զանգել եմ իմ տղային, վերցրեց մի աղջիկ, ասաց՝ ում զանգում եք վիրահատարանում է։ Ես տեսա արյան լճակ, որը ինձ քաշեց, հետագայում քննիչը հաստատեց, որ դա երեխայիս արյունն է»,- դատարանում պատմեց Սարգիս Քլոյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ գիտի, թե ով է անմիջապես սպանելի իր որդուն, ով է հրաման տվել դա անել,  այդ մասին բազմիցս հայտնել է վարույթն իրականացնող մարմնին։ «Քննիչն ասում էր՝ զենքի ոչ ճիշտ օգտագործման հետևանքով է ձեր երեխան մահացել։ Եթե դու չգիտես՝ ով է սպանել տղայիս, ինչի՞ց ես ենթադրում, որ անզգուշությամբ են կիրառել կամ ոչ ճիշտ։ Ես հարցրեցի Վահագն Հարությունյանին՝ չէ՞ որ Չերյոմուխա տեսակի զենքը նախատեսված է փակ տարածքների համար, ո՞վ թույլ տվեց զորամասից հանել այդ վտանգավոր զենքը։ Նա ասաց՝ ի՞նչ ես իմանում, որ չենք հայտնաբերել։ Այդպես էլ անցավ 11 տարի, նա ճողոպրեց ՌԴ ու չկա»,- ասաց  Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հայրը։ Սարգիս Քլոյանը հռետորական հարց հնչեցրեց․

«Ի՞նչն էր խանգարում Ռոբերտ Քոչարյանին հրաման արձակել՝ չկրակել ժողովրդի վրա, ասեր՝ ինչ ուզում եք արեք, ժողովրդի վրա չկրակե՛ք։ Սարգիս Քլոյանը հայտարարեց՝ հրամանը եղել է ստույգ՝ կրակել անխտիր, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը արտակարգ դրություն մտցներ։

Տեսանյութեր

Live

Լրահոս