«Ժամ առաջ արգելեք հնամաշ մեքենաների շահագործումը». Գևորգ Պետրոսյանի բաց նամակը՝ Օսիպյանին

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Օսիպյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում բաց նամակ է հրապարակել՝ ուղղված ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Գրառումը՝ ստորև․

«Հարգելի՛ պարոն Օսիպյան, ամբողջ մայրաքաղաքը ողողված է հնամաշ փոխադրամիջոցների շահագործման ընթացքում մթնոլորտ արտանետվող թունավոր նյութերով: Խոսքն առաջին հերթին վերաբերում է խոշոր մարդատար և բեռնատար փոխադրամիջոցներին:

Երևանի բանուկ փողոցներում գտնվելը ցերեկային ժամերին ուղղակի վտանգավոր է դարձել։ Իրենց եկամուտի համար սպանում են մարդկանց...

Առանց այն էլ Երևանում մթնոլորտային օդը շատ կեղտոտ է և վնասակար բաղադրիչներով հագեցած...

Որպես քաղաքացի և որպես ԱԺ պատգամավոր՝ խնդրում եմ Ձեր հանձնարարականը Ճանապարհային ոստիկանությանը՝ ժամ առաջ արգելել այդպիսի տրանսպորտային միջոցների շահագործումը՝ կիրառելով օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ:
Ակնկալում եմ արագ արձագանք...

Կանխավ շնորհակալ եմ»։

Տեսանյութեր

Live

Լրահոս