ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
ԱԺ-ում թեժ քննարկումները պայմանավորված էին Էդմոն Մարուքյանի ձևակերպումներով, որոնք պետք է բոլորովին այլ լինեին: Մարուքյանի խոսքերը վիրավորական էին: 24News-ին տված հարցազրույցում այս տեսակետն է հայտնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով Մարուքյանի՝ ուղիղ եթերում Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ արտահայտած մտքին:
Մակունցը կարծում է՝ Մարուքյանը հատուկ չի դիմել նման քայլի, բայց նրա արտահայտած մտքերը շեղեցին քննարկումները կառուցողական դաշտից: Լիլիթ Մակունցն անդրադարձել է նաև Հրայր Թովմասյանի հրաժարականի խնդրին և այլ հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում