2019-ի հունիսին ուղևորահոսքը 2,1 %-ով աճել է 2018-ի հունիսի համեմատությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 11, 24News

1

Ընթացիկ տարվա հունիս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 281 992 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.1 տոկոսով:

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ 2019թ. հունիսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 15.4 տոկոսով: Եթե 2018թ. հունիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 234 737 ուղևոր, ապա 2019թ. հունիսի ցուցանիշը կազմում է 270 818 ուղևոր:

2019 թվականի հունիս ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11 174 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 16 738 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 33.2 տոկոս:

1

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 1 320 609 մարդ, որը 9.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 3.9 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news