Ջիբրալթարի ոստիկանությունը ձերբակալել է իրանական նավթատար նավի անձնակազմի ևս երկու անդամի

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 12, 24News

․

Ջիբրալթարի ոստիկանությունը ձերբակալել է «Գրեյս 1» իրանական նավթատար նավի անձնակազմի ևս երկու անդամի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին  հաղորդում է «Ջիբրալթար քրոնիկ» թերթը` հղում անելով ոստիկանությանը:

Նախօրեին Ջիբրալթարի ոստիկանությունը քննության շրջանակներում ձերբակալել էր  «Գրեյս 1»-ի կապիտանին և ավագ օգնականին` ԵՄ կանոնակարգի խախտումների հետ կապված;

Համաձայն թերթի տեղեկությունների` երկու կալանավորները Հնդկաստանից են: Ներկայումս  ոստիկանները հարցաքննում են նրանց:

Տեսանյութեր

Live

Լրահոս