Իմանալով եղբորը ծեծելու մասին՝ եկել է Սևան և դանակահարել ծեծողին

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 19, 24News

1

Հուլիսի 16-ին, ժամը 02.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում էր ստացվել, որ «որովայնի ձախ կեսի ծակած-կտրած վերք, արտաքին արյունահոսությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Սևան քաղաքի 39-ամյա մի բնակիչ: 

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 16-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Շահումյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրի բակում հիվանդանոց տեղափոխված տղամարդը վիճաբանության ժամանակ բռունցքով հարվածներ է հասցրել և մարմնական վնասվածքներ պատճառել Սևանի 28-ամյա մի բնակչի, ինչից հետո վերջինիս 27-ամյա եղբայրը, տեղեկանալով եղբորը վնասվածք պատճառելու մասին, եկել է Սևան քաղաքի Վլադիմիր Կարապետյանի անվան հրապարակում գտնվող եկեղեցու մոտ և հանդիպել եղբորը հարվածողին և իր մոտ եղած դանակով հարվածել է նրան՝ պատճառելով վնասվածքը: Նա դիմել է փախուստի՝ դեպքի վայրում թողնելով դանակի կաշվե պատյանը ու գլխարկը: 

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 18-ին, ժամը 17.05-ին, Սևան քաղաքի Չարենցի փողոցից 27-ամյա երիտասարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Սևանի բաժին: Նա ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news