ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 19, 24News
Տեր Բարխուդիմեոս քահանան տեղեկացնում է, որ ինչ-որ անձիք մոմեր են «թափում» գերեզմանաքարերին։ Նա այցելել է գերեզմանատուն, լուսանկարել և հապարակել ֆեյբուքյան էջում։ Գրառումը՝ ստորև․
«Այսօր տեղեկացա, որ Նուբարաշենի գերեզմանատանը գերեզմանաքարերի հետևի մասով մոմեր են թափված: Այցելեցի ու տեսա, որ գերեզմանատան մի ծայրից մինչև ներքև գերեզմանաքարերի հետևի մասերը մոմեր են թափված: Իմացա նաև, որ օրեր առաջ մի խումբ կապիշոններով մարդիկ գնացել են այդ ուղղությամբ:
Համադրելով այս ամենը՝ նրանք հավանաբար էմոյականներ են եղել, որոնք ինչ-որ սատանայապաշտական ծեսեր են կատարել գերեզմաններում:
Սիրելի՛ բարեկամներ, առանց անհանգստանալու՝ գնացե՛ք, մաքրե՛ք Ձեր հարազատների գերեզմանաքարերը և եղե՛ք առավել ուշադիր:
Հ. Գ. Մոտավորապես 40 րոպե առաջ կատարել էի այս գրառումը, որը չգիտեմ՝ ինչպե՞ս անհետացավ ֆեյսբուքում, և ստիպված երկրորդ անգամ եմ գրառում կատարում»։