Տավուշի մարզում բախվել են Opel-ն ու ՎԱԶ 21-06-ը. կա 4 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 20, 24News

.

Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 1:30-ի սահմաններում, Խաշթարակ գյուղ տանող ճանապարհին, խաչմերուկում բախվել են նույն գյուղի բնակիչ, 61-ամյա Պ.Ա.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 57 ՏԼ 801 համարանիշի և Ազատամուտ գյուղի բնակիչ, 28-ամյա Դ.Ա.-ի վարած Opel մակնիշի 35 GN 976 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները և 06-ի ուղևոր, Խաշթարակ գյուղի բնակիչ, 33-ամյա Ն.Ա.-ն և Opel-ի ուղևոր, Ազատամուտ գյուղի բնակիչ, 16-ամյա Ա.Է.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի:

Տեսանյութեր

Live

Լրահոս