Ռուսաստան-Իրան-Ադրբեջան գագաթնաժողովը հետաձգվում է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 13, 24News

օդ

Օգոստոսի 14-ին Սոչիում նախատեսված Ռուսաստան-Իրան-Ադրբեջան գագաթնաժողովը տեխնիկական պատճառներով հետաձգվել է և կանցկացվի ավելի հարմար ժամանակ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» -ն, այդ մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Փարվիզ Էսմաիլին՝  միաժամանակ չնշելով հանդիպման մոտավոր ամսաթիվ: 

Հետաձգման մասին ավելի վաղ լրագրողներին հայտնել էր ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների գագաթնաժողովը, որը նախատեսվում էր անցկացնել այս շաբաթ, հետաձգվել է՝ տեխնիկական պատճառներով», - ասել էր նա:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news