«Ձյունիկ սառնարան»-ում բռնկված հրդեհը չի մարել․ հրշեջ մեքենաները բազմիցս լիցքավորվել են

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

ԱԻՆ

«Ձյունիկ սառնարանում» օգոստոսի 19-ից բռնկված հրդեհը դեռ չի մարում։ Այս մասին 24News-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը՝ ընդգծելով, որ ամբողջ գիշեր կատարվել է հրդեհաշիջման աշխատանքները։ Նա նաև նշեց, որ հրշեջները տարածքին մոտենալ խնդիր ունեն, ինչը աշխատանքները դժվարեցնում է։ Մեքենաները տասնյակից ավելի անգամ ջրով վերալիցքավորվել են

Ավելի վաղը ԱԻՆ-ը հայտնել էր, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 13:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ից ծուխ էր նկատվում: Պարզվել էր՝ Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ) հրդեհ է բռնկվել։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և 3 ավտոսանդուղք:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը գիշերը եղել է դեպքի վայրում և անձամբ ղեկավարել հրդեհաշիջման աշխատանքները:

Գիշերը տեղի ունեցած հրդեհաշիջման աշխատանքներից լուսանկարներ է հրապարակել  shamshyan.com-ը։

1
1
1
1
1
1
1

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news