Եղել եմ ու կմնամ հայ-ռուսական հարաբերության իրական դաշնակցային բնույթի ջատագով․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Շարմազանով

ԱԺ նախկին պատգամավոր էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին։ Գրառումը՝ ստորև․

«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացումը մեր արտաքին քաղաքական կարևորագույն առաջնահերթություններից և մեր անվտանգային համակարգի հիմնական անկյունքարերից է: 

Չնայած Փաշինյանի հավաստիացումներին՝ այդ հարաբերությունները, մեծ ցանկության դեպքում, դժվար է բնորոշել դաշնակցային: 

Իմ ողջ քաղաքական կենսագրության ընթացքում եղել եմ ու կմնամ այդ հարաբերությունների իրական դաշնակցային բնույթի ջատագով և հրապարակային ու ոչ թե պատերի տակ դատապարտել եմ թե՛ ռուսական և թե՛ հայկական շրջանակներից հայտարարություններ, որոնք վնասել են այդ դաշնակցությանը:

Երբ սորոսական մեկը լկտի ու մեր պետական շահերին վնասակար հայտարարություն է անում, ես չեմ զարմանում:

Ես զարմանում եմ, երբ այդ հարաբերությունները փայլուն համարող վարչապետի պաշտոն զբաղեցնողը լռում է ու չնկատելու է տալիս այն: Ոչ միայն ինքն է լռում, այլ նաև իր թիմը: Դրա փոխարեն նման հայտարարություն անողին պետբյուջեից գումար է տրամադրում և գործուղում Արցախ»: