Սահմանում իրավիճակը գնահատում եմ կայուն-հանգիստ․ Արտակ Դավթյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 6, 24News

 

Դավթյան Ա
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը ասել է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկել են համագործակցության շրջանակներում կատարած աշխատանքների արդյունքները, ինչպես նաև նախանշվել են հետագա անելիքները։

Նրա խոսքով՝ հանդիպմանն անդրադարձել են նաև մարտական հենակետերում ինժեներական կահավորման, փորձի փոխնակման, և որոշակի այլ հարցերի: Դավթյանը համագործակցությունը գնահատում է դրական:

Խոսելով ռազմական իրավիճակի մասին՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասել է. «Իրավիճակը գնահատում եմ կայուն-հանգիստ, միևնույն ժամանակ վստահ եմ, որ ցանկացած պահի զինված ուժերը պատրաստ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները»: