Թուր ու թվանքն առել, ընկել են քաղաքապետի հետևից, որը 2 ամսում հարցը լուծեց. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News

ա

Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ Երևանի աղբահանության խնդրին։ Նա նախ հիշեցրեց, որ այս տարի ստեղծվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, որը համալրվում է ավելի քան 150 աղբատար, մի քանի տասնյակ ձնամաքրող, ջրցան և փոշեկուլ մեքենաներով։

Վարչապետի խոսքով՝ վերջին 30 տարվա մեջ Երևանը նման ծավալի ու տիպի տեխնիկա ձեռք չի բերել։ Հիմնարկում, ըստ նրա, այս պահին կա միջին և բարձր աշխատավարձով 600 հաստիք։ Վարչապետը նշեց նաև, որ հիմնարկի համար կառուցվում  է ժամանակակից կայան, որտեղ աշխատակիցների համար նախատեսված կլինեն հանգստի սենյակներ, լոգարան և այլն։

«Որոշ ուժերի պահվածքը Երևանում աղբի ճգնաժամի ողջ ընթացքում համարում եմ ուղղակի ամոթալի։ Փոխանակ վեր հանեն, թե ինչ կոռուպցիոն գործարքների արդյունքում է այդ ամեն ինչը ստեղծվել, թուր ու թվանքն առել են, ընկել են վեց ամիս առաջ պաշտոնը ստանձնած քաղաքապետի հետևից, որը երկու ամսում էս հարցը լուծեց»,- ընդգծեց նա։

Վարչապետի խոսքով՝  աղբահանության հարցը լուծման ընթացքում է. «Ես չեմ կասկածում, որ Երևան քաղաքում աղբահանության մակարդակը լինելու է աննախադեպ: Հայաստանի պատմության մեջ Երևան քաղաքն ավելի բարձր մակարդակի աղբահանություն չի ունենալու և հիմա վստահաբար կարող եմ դա պնդել»։

Նա  նաև ասաց՝  այդ ուժերը մտածում էին, որ դա իրենց համար քաղաքական վերակենդանացման լուրջ թեմա է:

«Էլ  չէին ասում, որ էդ աղբի թեման ի վերջո գնալու է կոռուպցիոն քրեական գործերով… կա որոշակի հավանականություն, որ կհասնի»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news