ԵԱՏՄ-ն կայացել է․ բոլոր անդամ պետություններն զգացել են դրական ազդեցությունը․ Մատվիենկո

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 19, 24News

ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) կայացել Է, ինտեգրացիոն միավորումը, նրա բոլոր անդամ պետություններն զգացել են դրական ազդեցությունը: Այդ մասին ասված Է «Լրացել Է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հինգ տարին. դատարանի դերը» միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հղած ողջույնի ուղերձում։

«Այսօր կարելի Է արձանագրել, որ անցած տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը կայացել Է որպես միջազգային ինտեգրացիոն միավորում: ԵԱՏՄ-ի բոլոր անդամ պետություններն զգացել են ինտեգրացման դրական Էֆեկտը, ընդլայնվել Է նրանց փոխգործակցությունը ֆինանսաբանկային սեկտորում, տրանսպորտի, արդյունաբերության, բժշկության բնագավառում»,-ասված Է Մատվիենկոյի ողջույնի խոսքում, որը Մինսկում հրապարակել Է Դաշնության խորհրդի սահմանադրական կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասը:

Միջազգային խորհրդաժողովը, որը նվիրված Է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի հնգամյակին, Մինսկում անցկացվում Է սեպտեմբերի 19-20-ին. միջոցառումը հավաքել Է 200-ից ավելի մասնակիցների: ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրն ստորագրվել Է 2014 թվականի մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաքում եւ ուժի մեջ Է մտել 2015 թվականի հունվարի 1-ին: Միավորման անդամներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news