Մեդվեդևի շնորհավորանքը ՀՀ վարչապետին՝ Անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 21, 24News

փաշինյան մեդվեդև

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում է ՌԴ վարչապետի մամուլի ծառայությունը:

«Բարեկամական, գործընկերային և դաշնակցային ռուս-հայկական հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում տարբեր ուղղություններով: Վստահ եմ, որ առևտրա-տնտեսական և ներդրումային համագործակցության հետագա ամրապնդումը, էներգետիկ, արդյունաբերության, տրոնսպորտային ենթակառուցվածքների, գիտության և մշակույթի ոլորտներում համատեղ հեռանկարային նախագծերի առաջխաղացումը, Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն փոխգործակցության խորացումն ամբողջությամբ համապատասխանում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի շահերին»,- ասվում է Մեդվեդևի շնորհավորական ուղերձում:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Փաշինյանին և նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ էր հղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: