Քրեակատարողական հիմնարկներում զանգվածային անկարգություններ չկան. ՔԿՎ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Հասարակություն

«Քրեակատարողական հիմնարկներում զանգվածային անկարգություններ չկան. տասնյակ անձանց հացադուլ հայտարարելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- 24News-ի հետ զրույցում նշեց Քրեակատարողական ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Որոշ խնդիրներ եղել են Արմավիր քրեակատարողական հիմնարկի ներսում մարդկանց տեղաբաշխման առումով, սակայն այս պահին բոլոր խնդիրները հարթված են օրենքի շրջանակում»,- նշեց Նոնա Նավիկյանը:

Այն հարցին, թե այս խնդիրները կարող են կապված լինել նախորդ՝ կազմակերպված անկարգությունների հետ, երբ միաժամանակ տարբեր ՔԿՀ-ներում կալանավորներն աղմկել  էին, կոտրել կերակրադռնակները՝ ի աջակցություն քրեական հեղինակությունների՝ Նոնա Նավիկյանն ասաց. «Միանշանակ բացառում եմ, ոչ մի կապ չունի. սա ընդամենը տեղաբաշխման խնդիր էր, որ լուծված է»: