ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Աշխատանքային այցով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյան Աշգաբադում ընթացող գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Արցախի մասին գիրք է նվիրել: Այդ մասին հայտնում է Բաղրամյան 26-ի տելեգրամյան ալիքը։
Վարչապետ Փաշինյանը Պուտինին է նվիրել Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղությո՛ւն Ղարաբաղին. Ռուսաստանի միջնորդությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում» գիրքը:
Վլադիմիր Կազիմիրովը 1992 թվականին նշանակվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, 1994 թվականին՝ ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ։ ՌԴ ներկայացուցիչը ԵԱՀԿ Մինսկի խմբում (1992), 1994-1996 թվականներին՝ համանախագահ։
Կազիմիրովի անմիջական մասնակցությամբ են ընթացել հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Մոսկվայում 1992 թվականի մայիսին զինադադար հաստատելու բանակցությունները։
2015 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով: