«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կլքի զբաղեցրած պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

բակո

Մյունխենի «Բավարիայի» խորվաթ գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կլքի զբաղեցրած պաշտոնը, հաղորդում է Sport1-ը:

«Բավարիայի» ղեկավարությունը դժգոհ է Կովաչի աշխատանքից և 48-ամյա մասնագետին հեռացնելու որոշում ընդունել է Գերմանիայի գավաթի երկրորդ շրջանի «Բոխումի» հետ հանդիպումից հետո մասնագետի արած հայտարարությունից հետո:

Հիշեցնենք, որ «Բոխումի» հետ խաղում «Բավարիան» միայն հանդիպման վերջին րոպեներին կարողացավ հաղթանակի հասնել և դուրս գալ հաջորդ փուլ, իսկ Նիկո Կովաչը հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում քննադ քննադատեց «Բավարիայի» ֆուտբոլիստներին:

Ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում Գերմանիայի չեմպիոնի ղեկավարությունը քննարկում է «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագայի և «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի թեկնածությունները:

Հիշեցնենք, որ Նիկո Կովաչը «Բավարիայում» աշխատանքը սկսել է 2018 թվականից: