Unibank

Unibank Mobile

Արսեն Թորոսյանի նշանակած կադրերն իրեն չեն լսում. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Արսեն Թորոսյան

«Ժողովուրդ» թերթը գրում է. Երբ նախորդ տարի Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն նշանակվեց Մհեր Դավիդյանցը, մեծ աղմուկ բարձրացավ: Մամուլում հրապարակումներ եղան, որ Դավիդյանցը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է: Ավելին, նշանակումից կարճ ժամանակ անց, հենց նախարարի հրամանով, ընկերոջ` Դավիդյանցի աշխատավարձը 350 հազար դրամից դարձավ 710 հազար դրամ, թերեւս որպեսզի կլինիկայի տնօրենը հանկարծ աչքն աջուձախ չգցի:

Անցած տարվա հոկտեմբերի 14-ին նախարար Թորոսյանը, հավաքելով բոլոր հիվանդանոցների տնօրեններին մի հարկի տակ, խստիվ զգուշացրեց. «Պետք է մեկընդմիշտ ֆիքսենք, որ հարկատուների վճարումներից գոյացած պետբյուջեի միջոցները չպետք է գողացվեն կամ վատնվեն` անկախ զբաղեցրած դիրքից, սեփականության ձեւից: Հարկատուների միջոցները սուրբ միջոցներ են, եւ դրանց նկատմամբ ոտնձգությունները աշխարհում ու նաեւ Հայաստանում այսուհետ համարվելու է ծանր հանցագործություն: Սա սպառնալիք չէ, այլ սկզբունքի որդեգրում…»:

Բայց ավելի քան 1 տարի անց, փաստ է, որ նախարարին ականջալուր չեն հենց նրա նշանակած կադրերը: ArmLur.am լրատվականին տրամադրել են մի տեսանյութ, որում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցը տնօրեն Մհեր Դավիդյանցի հետ աշխատանքային հարցեր քննարկելիս նրանից հարցնում է, թե ինչ անի այն փողը, որը գոյացել է «այլ ծախսերի» անվան տակ. ձեւակերպված եւ դուրս գրված 100 հազար դրամից հրահանգ կա 25 հազարական դրամ հետ հավաքել, դնել սեյֆում:

Ում համար` տեսանյութից պարզ չի դառնում: Բայց հասկանալի է, որ սեյֆում պահվող գումարը տնօրենի ծախսելիքը չէ, այլ, ըստ ամենայնի, ինչ-որ մեկին փոխանցելու համար:

Ում համար էր տնօրեն-ընկերը գումար հավաքում` ամենաառաջինը պետք է հետաքրքրի հենց նախարար Թորոսյանին, որ սուր է ճոճում ընդդեմ կոռուպցիայի, բայց հենց իր քթի տակ նման գործարքներ են լինում: Այս տարվա մարտին էլ ԱԱԾ-ն կաշառք ստանալու պահին աշխատասենյակում ձերբակալեց առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին:

ArmLur.am-ի հարցմանը՝ «Շարունակո՞ւմ է արդյոք առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վստահել իր կողմից նշանակված կադրերին, առավել եւս` իր ընկերներին, եւ երաշխավորել նրանց օրինական աշխատանքի համար, թե՞ ոչ», Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանը պատասխանել է. «Նախարարությունը նման տեղեկատվության չի տիրապետում: Եթե առկա են փաստեր, խնդրում ենք գրավոր ներկայացնել»: Ահավասիկ գրավոր փաստերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Live

Լրահոս