Զարեհ Սինանյանն Ուկրաինայում կմասնակցի հայ երիտասարդության միության ֆորումին

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News  

Սինանյան

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը աշխատանքային այցով մեկնել է Ուկրաինա:

Եռօրյա այցի ընթացքում հանձնակատարը մասնակցելու է հայ երիտասարդության միության կազմակերպած Հայկական երիտասարդական ֆորումին, մի շարք հանդիպումներ է ունենալու հայ համայնքի ներկայացուցիչների, եկեղեցական, երիտասարդական շրջանակների, Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խմբի հետ: