Մեր քաղաքական թիմը կարող է 90-ականներին վերաբերող ստուգումներ իրականացնել․ Աղաջանյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Էդուարդ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե կառավարությունն իր ստուգումներով կանդրադառնա՞ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին, հայտարարել է, որ քաղաքական թիմը պատրաստվում է ստուգումներ իրականացնել և այդ ստուգումները կարող են վերաբերել 90-ականներին՝ ընդհուպ 1991 թվականին: 

«Կփորձենք բացահայտել բոլոր այն ապօրինությունները, առնվազն հանրային հնչեղություն ունեցող այն ապօրինությունները, որոնք մինչ օրս հանրության մեջ որոշակի հարցեր են առաջացնում ու դրանց պատասխանները մեր հանրությունը չունի»,– ասել է Էդուարդ Աղաջանյանը, ապա հավելել, որ բարդ գործընթաց է սպասվում, քանի որ արխիվացման գործընթաց կա։

«Հաշվի առնելով, որ փաստաթղթերի հասանելիության խնդիր կառաջանա, ու այս պահին նույնիսկ շատ ավելի թարմ քրեական գործերի շրջանակներում հասանելիության խնդիր կա, բարդ գործընթաց կլինի: Բայց մեր քաղաքական թիմի նպատակներից մեկը հենց դա է ու մենք մինչև վերջ գնալու ենք ճշմարտության բացահայտման ուղղությամբ»,-ասել է վարչապետի աշատակազմի ղեկավարը: