ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Գովինի ծառայողական մեքենան վթարի է ենթարկվել Կուկլին բնակավայրից ոչ հեռու` բախվելով բեռնատարի։ Այս մասին հաղորդում է RMF FM ռադիոկայանը:
«Փոխվարչապետ Յարոսլավ Գովինը գտնվել է կառավարական լիմուզինում, որը բախվել է բեռնատարի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Լեհաստանում իշխանության ներկայացուցիչների ավտոմեքենաների մասնակցությամբ վթարներ տեղի են ունենում պարբերաբար: Ամենալուրջ վթարը տեղի է ունեցել 2017 թվականին՝ նախկին վաչապետ Բեատա Շիդլոյի մասնակցությամբ: