ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթը 2-րդը ամեն տարի Սուրբծննդյան տոներին գրեթե 40 000 դոլար է ծախսում՝ թագավորական ընտանիքի անդամներին և աշխատակիցներին 620 նվեր գնելու համար։
Եղիսաբեթն ավելի քան 750 սուրբծննդյան բացիկ է ուղարկում, որոնց շապիկին պատկերված է թագավորական ընտանիքը, նրանց ընկերներից և աշխատակիցներից ոմանք:
Թագավորական տան նախկին աշխատակիցը պատմել է, որ դեկտեմբերի 25-ից երկու շաբաթ առաջ տան աշխատակիցներին խնդրում են հավաքվել Բուքինգհեմյան պալատի սենյակներից մեկում՝ թագուհուց անձամբ իրենց նվերները ստանալու:
Աշխատակիցները մեկ առ մեկ մոտենում են թագուհուն ու ստանում իրենց նվերները։
Նվերները հանձնելիս Եղիսաբեթ 2-րդը յուրաքանչյուրին շնորհակալություն է հայտնում աշխատանքի համար և ուրախ տոներ մաղթում:
Ավանդույթի սկիզբը դրել է Եղիսաբեթ-ի պապը՝ Ջորջ 5-րդը։