Ռեգիոնում տեղի են ունենում շրջադարձային վերափոխումներ, դրանք չեն կարող չառնչվել ՀՀ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

«Ամերիկաիրանյան նոր խաղը մրցակցային մարտահրավեր է Ռուսաստանին և Թուրքիային, որը կարող է հետաքրքիր հեռանկարներ ունենալ։ Դա որոշակի դերակատարում է ենթադրում նաև ՀՀ-ի համար»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Նրա խոսքով՝ մենք թևակոխում ենք ռեգիոնալ իրողությունների նոր շրջան, որտեղ առանցքային քաղաքական գծերից մեկը լինելու է ամերիկաիրանյան նոր խաղի ձևավորումը։ Քաղաքական մեկնաբանն ուշադրություն է հրավիրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որում հնգյակ պետություններին կոչ է արվում դուրս գալ միջուկային համաձայնագրից։ Այստեղ, ըստ Բադալյանի, հետաքրքրականն այն է, որ Իրանն ինքն է դուրս գալիս համաձայնագրից գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո։ 

Բադալյանն այս ամենի տողատակում տեսնում է այն, որ Թրամփը հայտարարեց՝ հնգյակը՝ Եվրամիության երկրները և ՌԴ-ն, մեծ հաշվով գործնականում դուրս են մնում տարածաշրջանային նոր խաղից։ 

Շարունակությունը՝ տեսանյութում։