Ղրղզստանի նախագահը մեդալով է պարգևատրել Տիգրան Սարգսյանին

ԵՐԵՒԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐ, 24News

Տիգրան Սարգսյան շքանշան

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբբեկովը Եվրասիական տնտեսական խորհրդի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին պարգևատրել է «Դանկ» մեդալով, որին այդ երկրում արժանանում են մարդիկ, որոնք ունեն պետական կամ հասարակական ծառայության, գիտատեխնիկական լուրջ ձեռքբերումների։ Այս մասին հայտնում է ԵՏՀ մամլո ծառայությունը՝ նշելով, որ  Սարգսյանի գործունեությունը ԵՏՀ ղեկավարի պաշտոնում  շատ կարևոր է եղել թե Հայաստանի և թե Ղրղզստանի համար։

«Դուք ԵՏՀ-ն գլխավորել եք բարդ ժամանակաշրջանում։  Ձեր ջանքերի շնորհիվ մեր ԵԱՏՄ-ն ընկել է  անհրաժեշտ հունի մեջ ու զարգանում է։ Մեծապես հենց Ձեր ջանքերի շնորհիվ իրականացավ Հայաստանի ու Ղրղզստանի օրինաչափ ինտեգրացիան ԵԱՏՄ կազմի մեջ»,- ասել է Ղրղզստանի նախագահը։

Եվրասիական տնտեսական միության նախագահ Տիգրան Սարգսյանը, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 1-ին, մինչ այս պարգևատրվել էր Ռուսաստանի և Ղազախստանի ղեկավարության կողմից։ Այսպես, 2019  թ-ի դեկտեմբերի 20-ին Սանկտ-Պետերբուրգում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեր երկրի նախկին վարչապետին պարգևատրել էր «Բարեկամության» շքանշանով՝ ընդգծելով նրա ներդրումը ԵԱՏՄ զարգացման գործում։

Տիգրան Սարգսյան
ԵՏՀ գործող նախագահին Ստոլիպինի I ստիճանի մեդալով պարգևատրել էր նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը «ԵԱՏՄ-ի զարգացման և ամրապնդման գործում ունեցած մեծագույն ներդրման համար»։ 

Ավելի վաղ Տիգրան Սարգսյանին «Բարեկամության» շքանշանով էր պարգևատրել նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս