Հալեպում մզկիթը հինգերորդ անգամ հրթիռակոծվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News     

հալեպ

Հալեպում հինգերորդ անգամ զինված գրոհայինները հրթիռակոծում են մզկիթն ու մանկապարտեզը: Զոհեր չեն եղել, քանի որ մեկ ժամ առաջ հավատացյալները լքել են մզկիթը։ Մանկապարտեզի սաները նույնպես չեն տուժել․ նրանք նույնպես եղել են դրսում։

Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հայտնել է, որ Իդլիբի ապառազմականացման գոտում մեկ օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի խախտման 34 դեպք: