Խարդախության համար հետախուզվող 17-ամյա աղջիկը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News  

խարդախություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 10-ին, ժամը 14.10-ին, Սայաթ-Նովայի պողոտայից բերման են ենթարկել 17-ամյա Նաիրա Պ.-ին, որը փետրվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: