Հողի վրա է մեր հարցերի լուծումը, տեր կկանգնենք, կլուծենք․ Թևան Պողոսյանը՝ Մյունխենի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

Թևան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է այն, թե ինչ կուզենար լսել Մյունխենից՝ ի պատասխան «ի՞նչ եք ակնկալում միջազգային հանրությունից» հարցին։

«Մենք հրավիրում ենք միջազգային հանրությանը մարտի 31-ին առավելագույն լայն ընգրկմամբ ներկայացված լինելու և դիտելու Արցախի Հանրապետության համապետական ընտրությունները, սեփական աչքերով տեսնելու կայացած ժողովրդավարական պետակության ձեռքբերումները 30-ամյա անկախության արդյունքում։

Տեսնել Արցախյան ժողովրդավարությունն ու մտովի համեմատել բռնակցելու հավակնություններ ունեցողի վերջին կամ ցանկացած ընտրությունների պատկերի հետ: Ահա ինչ ենք ակնկալում միջազգային հանրությունից: Մնացածը մենք կանենք»:

Մյունխեն, Իշինգեռ, Մինսկի Խումբ, Ժնև, Մադրիդ, Կազան, Քի Վեստ, ... մեր հարցերի լուծումների օտարալեզու հատուկ անուններով չի պայմանավորվելու, որքան էլ բարեհունչ լինեն դրանք:

Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը պաշտպանող մեր զինվորն ու նրա թիկունքին կանգնած միասնական ժողովուրդն է բոլոր հարցերի լուծումը։ Հողի վրա է մեր հարցերի լուծումները։ Տեր կկանգնենք, կլուծենք։ Ու այդպես պիտի ապրենք միշտ»,-գրել է Թևան Պողոսյանը: