ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
82 տարեկան հասակում մահացել Է Վրաստանի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Գեորգի Շենգելայան: Այդ մասին փետրվարի 17-ին հայտնել Է «Իմեդի» վրացական հեռուստաալիքը:
Շենգելայան ծնվել Է 1937 թվականի մայիսի 11-ին: 1955-1959 թվականներին նա դերասան Էր «Գրուզիա ֆիլմ» կինոստուդիայում, իսկ այնուհետեւ դարձել Է ռեժիսոր: Նրա նկարահանած հայտնի ֆիլմերի թվում են՝ «Ալավերդոբա», «Փիրոսմանի», «Վերիի թաղամասի մեղեդիները», «Բոլորը սեր են ցանկանում», «Խարեբան եւ Գոգիան» ժապավենները եւ ուրիշներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: