Վրաստանում ՀՀ դեսպանատան դիվանագետները այցելել են Վորոնցովյան պալատ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News   

․

Վրաստանում ՀՀ դեսպանատան դիվանագետները` դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ, մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման տոնի կապակցությամբ, այցելել են Վորոնցովյան պալատ (Երիտասարդության պալատ), որտեղ 102 տարի առաջ այս օրը Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունել էր Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակագիրը։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

2 տարի առաջ դեսպանության նախաձեռնությամբ տեղադրված հուշատախտակի մոտ դեսպանը և դեսպանության դիվանագետները հարգանքի տուրք մատուցեցին Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր հայրերի հիշատակին։

Տեսանյութեր

Live

Լրահոս