Հրանտ Թոխատյանն այցելել է քաղցկեղով հիվանդ երեխաներին, նրանց համար կարդացել «Խոսող ձուկը»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

ժպիտներիքաղաք

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ քաղցկեղով հիվանդ երեխաներին այցելել է սիրված դերասան Հրանտ Թոխատյանը։ Նա այցելության ընթացքում փոքրիկների համար կարդացել է «Խոսող ձուկը» հեքիաթը:

«Մենք համոզված ենք, որ քաղցկեղը հաղթահարելու բարդ ճանապարհին մեր փոքրիկների լավագույն ընկերները պետք է լինեն արվեստը, գիրքը, լավ երաժշտությունն ու ժպիտը»,- իր գրառման մեջ նշել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ղեկավար Աննա Հակոբյանը: