Հայաստանը FIFA-ի աղյուսակում պահպանել է 102-րդ հորիզոնականը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News 

ՀՖՖ

FIFA-ն հրապարակել է ազգային հավաքականների ամենամսյա դասակարգման աղյուսակը, ըստ որի Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է 102-րդ հորիզոնականը։

Դասակարգման աղյուսակի նախորդ հրապարակումից հետո ազգային թիմը հանդիպումներ չի ունեցել և ունի 1213 միավոր։

 Աղյուսակի գլխավորում է Բելգիայի հավաքականը, նրան հաջորդում է Ֆրանսիան։ Լավագույն եռյակը եզրափակում է Բրազիլիան։

Տասնյակում են Անգլիան, Ուրուգվայը, Խորվաթիան, Պորտուգալիան, Իսպանիան, Արգենտինան և Կոլումբիան։