Փետրվարի 23-ին Երևանում նշելու են Բուն Բարեկենդանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

.

Փետրվարի 23-ին, ժամը 13:30-ին Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ ուրախ շքերթով մեկնարկելու է Բուն Բարեկենդանի տոնախմբությունը:

Արարատյան Հայրապետական թեմից հայտնում են, որ մասնակիցները դիմակներով, երգ ու պարով, դհոլ-զուռնայով, հեքիաթի հերոսների ուղեկցությամբ, Մեսրոպ Մաշտոցի պողոտայի ամեն խաչմերուկում տոնական շուրջպար բռնելով, կքայլեն դեպի Ազատության հրապարակ, որտեղ սպասվում է մեծ տոնախմբություն:

«Բուն Բարեկենդանը կրկին դառնում է սպասված ու մեծ տոն, որի ժամանակ մեծն ու փոքրը, հարսն ու սկեսուրը, ղեկավարն ու ենթական հավասարվում են, որտեղ կյանքի դիմակները դառնում են տոնական: Մեծ Պահքից առաջ ժամանակն է ուրախանալ, լիցքաթափվել և ջերմությամբ լիցքավորվել: Չմոռանաք դիմակները: Խրախուսվում է նաև դիմակահանդեսային հագուստով մասնակցությունը», - հայտնում են Արարատյան Հայրապետական թեմից: